16/12/2021 11:43
Ձեր տրամադրությունը բարձրացնեմ․ ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում երևանցիներին շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված ջերմ խոսքերի համար ու տեղեկացրել, որ նոր ավտոբուսներ ու վերելակներ են գնվելու քաղաքի համար։
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ․
Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։
Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։
Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1 000 փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս», - գրել է Մարությանը։