26/05/2022 12:36
Արշակունյաց պողոտայում բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավոր
Մայիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Volvo XC 90 մակնիշի և Lexus մակնիշի ավտոմեքենաները, բախման հետևանքով 2 մեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում:
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։