10/02/2011 09:28
Միշել Օբաման թույլ չի տալիս դստրերին այցելել Facebook
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման թույլ չի տալիս դստրերին այցելել Facebook սոցիալական ցանց:
«Փոքր երեխաների կողմից Facebook-ի օգտագործման կողմնակիցներից չեմ: Դուք գիտեք, դա այն չէ, ինչ նրանց հարկավոր է: Այժմ դրա անհրաժեշտությունը չկա», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է Միշել Օբաման NBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ իր ընտանիքի բախտը բերել է, քանի որ անվտանգության ծառայությունը նույնպես սահմանափակում է այդ հնարավորությունը:
Միշել Օբաման չի բացառել, որ դստրերը` Մալիան և Սաշան, այնուամենայնիվ, կարող են օգտվել Facebook-ից, երբ մեծանան:
ԱՄՆ առաջին տիկինն ընդգծել է, որ հույս ունի շարունակել լավ երեխաներ դաստիարակելու Սպիտակ տան ավանդույթը:
«Սպիտակ տնից բազմաթիվ լավ երեխաներ են դուրս եկել: Բուշ աղջիկները հիանալի են, Չելսի Քլինթոնը լուրջ երիտասարդ կին է…», - հիշեցրել է Մ.Օբաման` հույս հայտնելով, որ իր դստրերը կլրացնեն այս ցանկը: