Հայոց ցեղասպանության ուղղությամբ Թուրքիան սպառել է իր բոլոր անելիքները. Թուրքագետ

16/04/2015 10:25

Հայոց ցեղասպանության ուղղությամբ Թուրքիան սպառել է իր բոլոր անելիքները. Թուրքագետ


Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստան մեկնելուց առաջ, օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ ոչ մի ընդունված բանաձև ոչ մի ազդեցություն չի ունենա Թուրքիայի դիրքորոշման վրա: «Մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա»,- այսպես էր արձագանքել թուրք առաջնորդն՝ անդրադառնալով  Հռոմի Պապի հայտարարությանն ու երեկ Եվրախորհրդարանում ընդունված բանաձևին, որով Թուրքիայի և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Էրդողանի հայտարարությունը նշանակում է, որ իրականում Թուրքիան անելիք այլևս չունի՝ հակաքայլերի առումով»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը, ով իր խոսքում հավելեց նաև, որ Թուրքիան այս հարցի հետ կապված սպառել է իր բոլոր անելիքներն ու հայտնվել է անելանելի վիճակում: «Էրդողանի օղակն այլևս անելիք չունի այս ուղղությամբ, որպեսզի բավարարի ներքին լսարանը: Հայոց ցեղասպանության հարցով թուրքական իշխանությունների հակաքայլերն ու ժխտողականության դիրքերը սպառվել են, իսկ դա առավել ակնհայտ դարձավ հատկապես Հռոմի Պապի հայտարարությունից հետո»,- ասաց նա:

Թուրքագետի խոսքով՝ ինչպես ներկայում, այնպես էլ առաջիկայում Հայաստանի համար Հռոմի Պապի հայտարարությունը դրական անդրադարձ կունենա: Իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարելի է արդեն ավարտված համարել, քանի որ առաջիկայում այն կճանաչեն նաև ԵՄ անդամ երկրներն ու ԱՄՆ-ը:

Հ. Չաքրյանի կարծիքով՝ այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս կուղղի իր երբեմնի սխալը. «ԵԽ-ն արդեն Հայոց ցեղասպանության հետ կապված երկու բանաձև է քննարկել, մեկն՝ ընդունել, որոնցից մեկով Թուրքիային կոչ է անելու ճանաչել Հայոց ցեղապանությունը, իսկ մյուսով՝ ապրիլի 24-ը հռչակելու է հիշատակի օր: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա կարծում եմ, որ այս տարի ԱՄՆ նախագահն, ի վերջո, կկատարի իր խոստումը: ԱՄՆ պետքարտուղարն արդեն այդ մասին խոսել է ու շատ դրական է արտահայտվել հատկապես Պապի անակնկալ արտահայտության ու Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի մասին: Իսկ դա նշանակում է, որ նա իր պատմության հետ առերեսվել է: Իսկ եթե Թուրքիան էլ առերսվի՝ դա կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների օգտին, այլև Թուրքիայի և առհասարակ միջազգային հանրության»,- մանրամասնեց թուրքագետը՝ ընդգծելով, որ այս հայտարարությունը թույլ է տալիս կարծել, որ այս անգամ Բարաք Օբաման կարտաբերի ոչ թե Մեծ Եղեռն, այլ Ցեղասպանություն բառը:

Անդրադառնալով տարածված լուրերին, թե ապրիլի 24-ին Հայաստան կժամանի Քլինթոնը, սակայն ոչ թե հարգելու հայ ժողովրդի վիշտն, այլ սեփական PR-ի համար, թուրագետը նշեց.  «Քլինթոնի այցն այլ ենթատեքստ չունի: Եթե այլ ենթատեքստի խնդիր լիներ, նա չէր ժամանի Հայաստան:  Ոչ ոք Հ. Քլինթոնին չի ստիպում գալ Հայաստան: Ուրիշ երկիր չկա՞, որ նա գնա ու իր PR-ով զբաղվի: Չեմ կարծում, որ նա կգա Հայաստան այդ նպատակով: Եթե նա գա Հայաստան, գալու է որպես ԱՄՆ  նախագահի թեկնածու, իսկ դա արդեն ինչ-որ բան է նշանակում»,- նկատեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի Խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հայտարարությանը, թե Պապի հայտարարությունը հոգևոր առաջնորդի պահվածք չէ, թուրքագետն ընդգծեց, որ եթե Էրդողանի հայտարարությունը ոչ մի նշանակություն չունի, ապա Չիչեքի հայտարարությունն՝ առավել ևս:  Հիշեցնենք՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջ. Չիչեքը հայտարարել էր, թե Պապի պահվածքը հոգևոր առաջնորդի պահվածք չէր, ով փոխանակ հաշտեցներ ժողովուրդներին, ավելի սրեց երկու ժողվուորդների միջև առկա լարվածությունը: Չաքրյանը նկատեց, որ  առհասարակ  հարաբերությունները լինում են դիվանագիտական, տնտեսական ու առևտրական, իսկ տվյալ դեպքում Վատիկանը կորցնելու բան չունի:

«Վատիկանը  թուրքերի հետ չի պատրաստվում ռազմավարական դաշինք կնքել, իսկ դա նշանակում է, որ Վատիկանը Թուրքայի հետ քաղաքական հարաբերություններ չունի: Վատիկանը չի պատրաստվում Թուրքիայում ցեմենտի գործարան  բացել, որը ենթադրում է, որ չկան տնտեսական հարաբերություններ: Վատիկանը Թուրքիայից շաքարավազ չի բերելու, իսկ դա նշանակում է, որ առևտրական հարաբերություններ ևս չկան: Վատիկանը վարավել է շատ ճիշտ, իսկ Հռոմի Պապն իրեն դրսրևորել է ճիշտ հոգևորականի պես, ով Թուրքիայի հետ ունի ընդամենը դիվանագիտական հարաբերություններ, որը կրում է խորհրդնշական բնույթ: Ինչ վերաբերում է Չիչեքի հայտարարությանը, Հռոմի Պապը պատարագից հետո ելույթ ունեցավ ու հայտարարեց, որ հոգևոր գործչի գլխավոր պարտականությունը ճշմարտություն ասելն է, որից հետո թուրքերը ձայները կտրեցին»:

Թուրքագետն ընդգծեց, որ Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, ուստի Խորհրդարանի նախագահը պատրաստվում է այդ ընտրություններին: «Դա ներքին օգտագործման համար է: Հայերի վերաբերյալ Էրդողանի  հայտարարությունը ևս կրում է PR բնույթ, որը որևէ կերպ չի կարող ազդել Հայոց ցեղապանության ճանաչման գործընթացի վրա»,- եզրափակեց նա: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/05/2024 23:00 «Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել 07/05/2024 22:48 Բարտոլինյան գեղձի կիստա. Բուժումը 07/05/2024 22:35 Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է 07/05/2024 22:20 Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էր 07/05/2024 22:06 Վթար Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 07/05/2024 21:54 Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ 07/05/2024 21:47 Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում 07/05/2024 21:31 Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին 07/05/2024 21:21 Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս․ Զգացվել է Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում 07/05/2024 21:14 Հիսուսն իմ Աստվածն ա՝ առանց միջնորդի․ Արմեն Փամբուխչյան 07/05/2024 21:08 Խոշոր հրդեհ Երևանի Դեղատան փողոցում․ Տներից մեկում 63-ամյա բնակչի դին է հայտնաբերվել 07/05/2024 20:59 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը 07/05/2024 20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան 07/05/2024 20:30 «Եկեղեցին զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում»․ Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին 07/05/2024 20:15 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 07/05/2024 20:00 Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի 07/05/2024 19:45 Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին 07/05/2024 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց 07/05/2024 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան 07/05/2024 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) 07/05/2024 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում 07/05/2024 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում 07/05/2024 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ 07/05/2024 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 07/05/2024 18:06 ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 07/05/2024 17:53 Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան 07/05/2024 17:46 Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ 07/05/2024 17:36 «Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, բավական է լռեք». Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ 07/05/2024 17:26 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ 07/05/2024 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան 07/05/2024 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան 07/05/2024 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից 07/05/2024 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում 07/05/2024 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 07/05/2024 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը 07/05/2024 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան 07/05/2024 16:27 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 07/05/2024 16:23 Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան 07/05/2024 16:19 Սյուները գյուղի մեջ են լինելու, վաղը էստեղ չենք լինելու, որովհետև մնում է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ (Տեսանյութ) 07/05/2024 16:16 Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ) 07/05/2024 16:09 Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 16:05 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին և ողջունեց երթին միացած չարենցավանցիներին (Տեսանյութ) 07/05/2024 15:56 ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ) 07/05/2024 15:49 Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (Տեսանյութ) 07/05/2024 15:37 Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան (Հրապարակ) 07/05/2024 15:33 Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա․ Բագրատ Սրբազան 07/05/2024 15:30 «IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի 07/05/2024 15:20 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ 07/05/2024 15:18 Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Փաշինյան 07/05/2024 15:11 Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, այն ոչնչացվել է 07/05/2024 15:06 Արմավիրում վթարային ջրանջատում կլինի 07/05/2024 15:03 Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին 07/05/2024 15:01 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել 07/05/2024 14:56 Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան 07/05/2024 14:51 Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 14:46 Ես «Սիլ» ջուր եմ խմում․ Սրբազանի ակնարկը 07/05/2024 14:44 Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան 07/05/2024 14:40 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել․ ՔԿ 07/05/2024 14:37 Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 07/05/2024 14:35 Մենք որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին 07/05/2024 14:33 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը 07/05/2024 14:31 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին 07/05/2024 14:25 Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան 07/05/2024 14:21 Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան 07/05/2024 14:17 Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի 07/05/2024 14:11 Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց 07/05/2024 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան 07/05/2024 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը 07/05/2024 13:53 Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին 07/05/2024 13:50 «Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին 07/05/2024 13:46 Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան (Տեսանյութ) 07/05/2024 13:40 Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա 07/05/2024 13:33 Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 13:28 Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան 07/05/2024 13:24 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել 07/05/2024 13:21 Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից 07/05/2024 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան 07/05/2024 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում 07/05/2024 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ) 07/05/2024 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) 07/05/2024 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) 07/05/2024 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան 07/05/2024 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 07/05/2024 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) 07/05/2024 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 07/05/2024 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) 07/05/2024 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ 07/05/2024 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը 07/05/2024 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան 07/05/2024 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան 07/05/2024 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը 07/05/2024 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) 07/05/2024 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից 07/05/2024 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) 07/05/2024 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) 07/05/2024 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 07/05/2024 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին 07/05/2024 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր 07/05/2024 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին