26/05/2017 12:26
Դատարանում ուժեղացված հսկողություն է. Մեկնարկում է Սեֆիլյանի և մյուսների դատավարությունը. Լուսանկարներ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել. ներկա են մեծ թվով ոստիկանական մեքենաներ, ոստիկաններ, որոնք դատարան մուտք գործող քաղաքացիներին մանրամասն զննության են ենթարկում։ «Հո զենք չենք տանելու ներս», - դժգոհում էր քաղաքացիներից մեկը։
Դատական նիստը պետք է կայանար Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն քանի որ մեղադրյալները շատ են, որոշվել է անցկացնել արտագնա՝ Շենգավիթի դատարանում՝ ապակեպատ դահլիճում։ Դատական նիստն ընթանալու է դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Նշենք, որ այս գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պոսողյանը։