16/04/2018 13:54
Նիստը կարճ տևեց. արձանագրեցին՝ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է. Էդուարդ Շարմազանով
Նիստը կարճ տևեց, որովհետև ընդամենն արձանագրեցին Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությունը, ԱԺ-ում ՀՀԿ-ՀՅԴ համատեղ նիստից հետո, որը տևեց 5 րոպե, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ընթացակարգով՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրում են։ Վաղը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խմբակցության անունից կառաջադրի, և մենք օրենքով սահմանված կարգով կքննարկենք և կքվեարկենք», - նշեց նա։
Նիստից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան ևս հայտարարեց, որ նիստի ժամանակ միաձայն առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։
Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը՝ 12։00-ին, ԱԺ հատուկ գումարվող նիստում։