24/05/2018 16:40
Հայտնի է՝ ովքեր են Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամները
ԿԸՀ արտահերթ նիստում այսօր հրապարակվեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամների անունները:
Էդուարդ Աղաջանյանին, ով մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո, կփոխարինի «Ելք» կուսակցությունների դաշինքի հաջորդ անդամ Վիկտոր Ենգիբարյանը:
ՀՀ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանին կփոխարինի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանը:
ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանին կփոխարինի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել արձանագրություն` Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի լիազարությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ, մինչդեռ ԿԸՀ նիստում այս հարցին անդրադարձ չեղավ: