20/08/2019 21:53
Արայի լեռան տարածքում հրդեհը դեռևս չի հաջողվում մարել. հրդեհաշիջման աշխատանքներին միացել են տեղի բնակիչները (Տեսանյութ)
Կոտայքի մարզի Արայի լեռան տարածքում հրդեհը դեռևս չի հաջողվում մարել։ Ժամը 18:30-ի դրությամբ լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ, տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 78 հրշեջ-փրկարար), անտառտնտեսության 18 աշխատակից և մոտ 60 տեղի բնակիչ: