26/04/2021 13:24
Այս իշխանությունը «բոմբ» է դրել Սյունյաց աշխարհի տակ. չլինի Սյունիքը, տապանաքար պետք է դնենք Հայաստանի վրա. Քաջարանի քաղաքապետ
Այս իշխանությունը «բոմբ» է դրել Սյունյաց աշխարհի, ինչու չէ, նաև Հայաստանի Հանրապետության տակ, Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։
«Չլինի Սյունիքը, տապանաքար պետք է դնենք Հայաստանի վրա», - ասաց նա։
Քաղաքապետի խոսքով՝ «բոմբը» մի օր տրաքելու է։
«Սրա համար մենք պետք է մտածենք, մենք մտահոգված ենք, Սունիքը չլինի, հերթով գալու են, ավելի վատ բաների ենք ականատես լինելու», - ասաց Փարամազյանը։
նրա խոսքով՝ իշխանության պետք է գան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են այս հարցերը լուծել։
«Այս իշխանության հետ հույս չունենք, մենք պետություն ենք կորցնում, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի, առաջ Աստված», - հավելեց Փարամազյանը։
Նշենք, որ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքն այսօր փոխվել է։ Նրա փաստաբանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանին «ջերմ ողջունելուց» հետո է որոշվել։