27/08/2014 12:11
«Գոմեշի մսի» գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 1-ին
Բանակին գոմեշի միս մատակարարելու գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 1-ին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել է`ՀՀ ՊՆ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 3-րդ Մասի 1 Կետի (Խարդախությունը) հատկանիշներով:
Գործը քննվելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Նախորդող հրապարակումներ՝ «Գոմեշի մսի» գործը դատարանում է
Գ. Կոստանյան. «Գոմեշի մսի» գործն ընդամենը խարդախություն է
«Գոմեշի մսի» գործով նախաքննությունը չի ավարտվել