18/10/2014 14:02
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-յան իր էջում, որում, մասնավորապես, ասված է.
«Այսօր «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հանդիպեցի քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Սևակ Մնացականյանին, Տիգրան Պետրոսյանին:
Մեծ լիցքեր ստացա նրանց հետ շփումներից. բոլոր տղաներն առանց բացառության՝ ամուր կանգնած են քաղաքացիական պայքարի իրենց դիրքերում»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավճիռը: Դատարանի դատավճռով Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարի ժամկետով, սակայն նրա պատիժը պայմանականորեն չի կիրառվի:
Արթուր Մարգարյանը դատապարտվեց 6 տարի, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50 –ապատիկի չափով տուգանքի, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5 տարվա ազատազրկման:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի պաշտպան. Աբսուրդ է, որ երեխան դատապարտվի չարածի համար