17/02/2015 14:02
Շշերի Մելոն ևս լքեց ԲՀԿ-ն. Կուսակցությունում տեղյակ չեն հեռացողներից
ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը չի կարող մեկնաբանել գործընկեր Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) ԲՀԿ-ից դուրս գալու ու ըստ այդմ նաև պատգամավորական մանդատը վայր դնելու տեղեկությունը, քանի որ այդ մասին նա տեղեկացավ մեզանից:
«Այդ տեղեկության մասին ձեզանից եմ լսում, ու այս պահի դրությամբ չեմ մեկնաբանի այդ արարքը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, Մ. Մանուկյանն արդեն երրորդ ԲՀԿ-ական պատգամավորն է, որ լքեց կուսակցությունը ներքաղաքական վերջին զարգացումների ֆոնին, թեև ըստ մամուլի, կուսակցությունը լքելու դիմումներ դեռ կլինեն:
Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հաստատեց, որ Մելիք Մանուկյանից դիմում ԱԺ-ում ստացվել է:
Այսպիսով, ԲՀԿ խմբակցության կազմը պակասեց երեք ձայնով: