22/05/2015 14:49
Գ. Մելիքյան. ՀՀԿ-ն իր դիրքրոշումը կհայտնի միայն ՀԷՑ-ի ներկայացված փաստերն ուսումնասիրելուց հետո
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն իսկապես մտահոգում է բոլորին, իշխանությունները ևս մտահոգություններ ունեն: Հերթական ԱԺ քառօրյան ամփոփեց ՀՀԿ խմբակցությունան քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Հոսանքի թանկացումը ոչ միայն կբերի սպառման ծավալների նվազման, այլև՝ բացասական հետևանքներ կունենա, որոնք կանդրադառնան տնտեսության ակտիվության վրա»,- հայտարարեց նա:
Վերջինիս խոսքով՝ սա նախևառաջ պետք է մտահոգի ոչ թե իշխանություններին ու ընդդիմությանը, այլև՝ ՀԷՑ ղեկավարությանը, որի համար պատասխանատվություն է կրում:
Ինչ վերաբերում է հնարավոր բողոքի ալիքին, ապա պատգամավորի խոսքով՝ ՀՀԿ-ն ընդհանրապես միտինգային տրամադրություններ չունի:
«Մտահոգիչ հարցերը միտինգներով չէ, որ լուծում են: Կարծում եմ, որ դրա հետ կապված կլինեն համապատասխան քննարկումներ և մենք մեր դիրքրոշումն այդ ժամանակ կհայտնենք: Հրավերն արդեն ուղարկվել է Ռոբերտ Նազարյանին, ով արդեն տվել է իր համաձայնությունը այդ քննարկումների կապակցությամբ»,- հայտարարեց Գ. Մելիքյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն իր հստակ դիրքրոշումն այդ հարցի հետ կապված կհայտնի միայն ՀԷՑ-ի կողմից ներկայացված փաստերն ուսումնասիրելուց հետո: