23/06/2015 13:00
Անհամաչափ ուժ կիրառած պաշտոնատար անձինք պետք է ենթարկեն պատասխանատվության
Հերթական անգամ խաղաղ հավաք անցկանող ցուցարարների նկատմամբ իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեցին, շուրջ 250 ակտիվիստների, հավաքի մասնակիցների և լրագորղների բերման ենթարկեցին: Այս մասին ասված է ՀԱԿ տարածած հաղորդագրության մեջ:
«Բռնություններ են կիրառվել բազմաթիվ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ: Ոչնչացվել և վերցվել են տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, կրիչներ: Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքը բռնությամբ ցրելուց հետո հավաքի մասնակիցները հետապնդվել են մինչև Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Փակ Շուկա:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին, իսկ անհամաչափ ուժ կիրառած պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ: