14/04/2014 13:14
Քեսաբահայությանը հատկացված օգնությունը՝ 63 060 դոլարը փոխանցվել է Լաթակիա
Ապրիլի 13-ին Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով «Համահայկական հիմնադրամի» կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը՝ 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլար, փոխանցվել է Լաթակիայի շտապօգնության մարմնին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնից:
«Ծանր կացության մեջ հայտնված քեսաբահայությունն իր խոր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Նախագահին, «Համահայկական հիմնադրամին», հայրենիքի ժողովրդին և համայն հայությանը` օրհասական այս պահին զորակցության, բարոյական և նյութական աջակցության համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա և ապաստանել տեղի եկեղեցում:
Նախորդող հրապարակում՝ Քեսաբ ներխուժած գրոհայինները նահանջի ճանապարհներ են փնտրում
Քեսաբի վերաբերյալ հայտարարությունը` ԵԽԽՎ-ում