21/07/2016 14:05
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Թուրքիայի բանակը առաջվա պես ուժեղ է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիայի բանակը առաջվա պես ուժեղ է՝ չնայած երկրում հեղաշրջման փորձից հետո դրա շարքերում կատարված զտումներին, հայտնում է Gazeta.ru–ն:
«Թուրքիան մեծ զինված ուժեր ունի, պրոֆեսիոնալ զինված ուժեր ...: Ես վստահ եմ, որ դրանք կշարունակեն մնալ ՆԱՏՕ-ի հավատարիմ ու ուժեղ գործընկերները»,-ասել է Սթոլթենբերգը:
Նա նաև հայտնել է՝ ակնկալում է, որ Թուրքիայի իշխանությունների արձագանքը հեղաշրջմանը կլինի համաչափ ու կհամապատասխանի ՆԱՏՕ-ի արժեքներին:
Սթոլթենբերգը հավելել է, որ դաշինքին Թուրքիայի անդամակցության վերանայման հարցը չի դիտարկվում:
«Բոլորիս համար կարևոր է, որ Թուրքիան շարունակում է լինել ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը, քանի որ Թուրքիան գտվում է այն ամբողջ անկայունության ու բռնության սահմանին, որը մենք դիտարկում ենք Իրաքում ու Սիրիայում»,- հայտարարել է նա: