18/08/2017 14:14
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԻՊ 2 պարագլուխի նկատմամբ
Միացյալ Նահանգները հինգշաբթի հայտարարել է պատժամիջոցային ցուցակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու պարագուխների ներառելու մասին։ Այս մասին հայտնում է Պետդեպը, փոխանցում է РИА Новости-ն:
Պատժամիջոցները սահմանվել են Ահմադ Ալխալիդի և Աբու-Յահյա ալ-Իրաքիի դեմ։ Առաջինն, ըստ գերատեսչության, եղել է այն ահաբեկիչների ղեկավարը, ովքեր 2015-ի նոյեմբերին Փարիզում և 2016-ի մարտին Բրյուսելում իրականացրել են հարձակումները։
Ֆրանսիայի ահաբեկչությունների կազմակերպմամբ Ալխալիդը զբաղվել է գտնվելով Եվրոպայում, իսկ Բելգիայի ահաբեկչությունները կազմակերպել է Սիրիայից։
Նախկինում եվրոպական իրավապահ մարմինները նրա դեմ հետախուզում էին հայտարարել։
Երկորդն առանցքային դեր է խաղացել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի անվտանգության ապահովման գործում, բացի այդ, նա զբաղվել է ԻՊ-ի օկուպացված տարածքներում տեղի բնակիչներից «կենդանի վահանների» կազմակերպմամբ։