13/11/2013 14:35
Փաստաբան. Գրիշա Վիրաբյանի գործով ՀՀ-ը չի կատարել իր պարտավորությունները
Հայաստանի Հանրապետությունը «Հայաստանի ժողովրդական» կուսակցության անդամ Գրիշա Վիրաբյանի գործով իր պարտավորությունները լիրաժեք չի կատարել, այդ պատճառով էլ նրա ներկայացուցիչները գործով ի հայտ եկած նոր հանգամանքերով Վճռաբեկ բողոք են ներկայացել, որը միայն 60 օր անց վարույթ է ընդունվել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գ. Վիրաբյանի պաշտապն Ալեքսանդր Սիրունյանը:
Գ. Վիրաբյանի շահերը Վճռաբեկ դատարանում ներկայացնելու են Ա. Սիրունյանը և իրավապաշտպաններ Արայիկ Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը:
«Պատմությունը ունի բավական լուրջ վաղեմություն, խոսքը 2004 թ. մասին է, երբ Գ. Վիրաբյանին բառի բուն իմաստով առևանգեցին, տարան ոստիկանություն, այն պատճառաբանությամբ, որ ունեն զենք պահելու ահազանգ, սա կատարվել է առանց ծանուցագրի, հանցագործության մասին հաղորդման առկայության:
Գ. Վիրաբյանը այդ ընթացքում ոստիկանությանը դիմադրություն է ցույց տվել, ինչը շատ նորմալ և մարդկային է, դա վերածվել է ծեծկռտուքի, որի հետևանքով Գ. Վիրաբյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և անգամ ամորձին հեռացվել է»,-ասաց նա:
Սակայն ոստիկանությունում գործ է հարուցվել Գ. Վիրաբյանի դեմ` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար: «Հետագայում այն կարճել են, այն պատճառաբանությամբ, որ ոստիկանները ինքնապաշտապանվել են Գ. Վիրաբյանից և ուրեմն նրանց գործողություններում հանցագործության տարրեր չկան, իսկ Գ. Վիրաբյանին որոշել են չդատել, քանի որ նա, թեև բռնություն գործադրել է ոստիկանների նկատմամբ, սակայն քանի որ ստացել է զրկանքներ, պարզապես որոշում ենք նրան պատասխանատվության չենթարկել:
Ինչո՞վ է այս գործը առանձնահատուկ, որ Գ. Վիրաբյանը դեպքից հետո սկսեց վիճարկել քննիչի գործողությունները, շատ մարդկային կերպով, նույնիսկ ոստիկանության գործողությունների իրավական գնահատական չէր տալիս, միայն ասում էր, իմ մասով փոխեք որոշումը: Առաջին ատյանի դատարանը մերժեց այս որոշումը, Վերաքննիչը մերժեց, Վճռաբեկը բավարարեց, բեկանեց և ուղարկեց նոր քննության: Վերաքննիչը նույն տեքստը արտագրեց և նորից մերժեց: Պարզվեց, որ Ստրասբուրգում ավելի լավ են տեղյակ գործի մանրամասներից, և որ իրականում Գ. Վիրաբյանը ենթարկվել է խոշտագումների»,-ասաց Ա. Սիրունյանը:
Նա նշեց, որ կոնկրետ անձանց մասին որևէ խոսք չկա իրենց բողոքում, այդ թվում նաև այս գործով շրջանառվող Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի անունը, որովհետև, կա կոծկված խոշտանգման դեպք, իսկ գործը այնքան փոքրածավալ է, որ ըստ էության, չկա:
Ա. Զեյնալյանի խոսքով` այս վճիռը բացառիկ է այն իմաստով, որ ԵԴ պրակտիկայում նոր նախադեպ ստեղծվեց:
«ԵԴ-ն վճռել է, որ ՀՀ-ն ի կողմից տեղի է ունեցել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, քանի որ Գ. Վիրաբյանը ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի, գործի վերաբերյալ առանձին խախտում չի իրականցվել, նյութական և դատավարական իրավունքի, ինչպես նաև անմեղության կանխավարկածի խախտում է տեղի ունեցել, որովհետև կարճված գործում նշվում է, որ նա մեղք է գործել, մեղավոր է առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի: Միևնույն ժամանակ ԵԴ-ն արձանագրել է, որ տեղի է ունեցել խտրականությունից զերծ մնալու իրավունքի խախտում: Այս վճռով ՀՀ-ը ԵԴ-ի պրակտիկա է ներմուծել նոր պրակտիկա` կոնվենցիայի 14 և 16-րդ հոդվածների ընթացակարգային խախտում, ըստ որի, դատական մարմինները բավարար հետաքննություն չեն իրականացրել Գ Վիրաբյանի` իր հանդեպ վատ վերաբերմունքի բողոքի առնչությամբ: Գ. Վիրաբյանը պնդել է, որ իր հանդեպ վատ վերաբերմունքը կապված է եղել իր քաղաքական հայացքների հետ, սակայն դա քննության չի դրվել: Սա լուրջ խախտում է»,-ասաց նա:
Ա. Սիրունյանը նշեց, որ այս տարի ամռանը իրենք դիմում են ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին, սակայն ստացել այլ մարդուց պատասխան:
«Դատախազություն ենք դիմել, որ կա նման դատական ակտ, գուցե վերանայե՞ք մոտեցումը այս գործի նկատմամբ, սակայն ստացանք դատախազ չհանդիսացող անձից` գլխավոր դատախազի խորհրդականից մոտավոր պատասխան, որ եթե ձեզ պետք է, դուք էլ դիմեք վերանայելու»,-ասաց նա:
Թեև ՄԻԵԴ-ի վճիռը հունվարի 2-ից օրինական ուժի մեջ է մտել, սակայն չի իրականացվել, այդ պատճառով էլ իրենց դիմել են ԵԽ նախարարների կոմիտեին:
«Կան հիմքեր, որպեսզի ներպետական մարմինները վերանայեն այս վճիռը, ըստ նախադեպերի և կոնվենցիայի նա պարտավոր է բեկանել դատավճիռը և ուղարկել առաջին ատյանի դատարան, նրանք պարտավոր են պատասխանատվության ենթարկել այն անձին, ով կատարում է այդ խոշտանգումը: Սա մեր կողմից բարձրացվել է ՄԻԵԴ-ի համապատասխան կոմիտեում և նրանք ևս հետևողական են լինելու»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում` Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի