24/02/2014 14:28
Իսրայել Սարգսյանի փաստաբան. Մոսոյին նախ ողջերի մեջ պետք է փնտրել
Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի (Իսո) խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ` առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:
Ի. Սարգսյանի փասատաբան Գայանե Գալոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար նախաքննական մարմնի գործողությունները անտրամաբանական են:
«Նրանք մեղադրում են իմ պաշտպանյալին մի բանի մեջ, ինչը ապացուցված չէ: Չկա որևէ ապացույց Ի. Սարգսյանի դեմ, իսկ կալանավորելու հիմքերը չեն ներկայացնում՝ ասելով, որ նախաքննական գաղտնիք է»,-ասաց նա, նշելով, որ այս ամենում ինքը դիտավորություն է տեսնում:
Գ. Գալոյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչու են ողջերին թողած՝ մահացածների մեջ փնտրում Մովսես Ներսիսյանին (Մոսո):
Փաստաբանը նաև ասաց, որ ինքը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել:
Հիշեցնենք, որ 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանին (մականունը՝ Իսո) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 Հոդվածի 1 Մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով կամ առանց դրա) հատկանիշներով:
41-ամյա Արթուր Սաֆարյանը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Իսոյի մասին տեսանյութը տարածելու մեջ դիտավորություն եմ տեսնում
Թևոսիկի եղբոր սպանության գործով` Իսոն կալանավորվել է
Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված Իսոն չի ընդունում մեղադրանքը