19/03/2014 20:12
«Բանդայի գործով» Արտուշ Հակոբյանին թունավո՞րել են
Չի բացառվում, որ բանդայի գործով Արտուշ Հակոբյանին թունավորել են: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Հակոբյանի եղբայրը՝ Անդրանիկ Հակոբյանը:
«Արտուշը երբևէ առողջական խնդիրներ չի ունեցել, սակայն հիմա նա 1 ամսում նիհարել է մոտ 10 կգ-ով և մաշկի գույնը մգացել է: Ես այսօր եմ իմացել, որ հնարավոր է, նրա մոտ թունավոր խպիպ կա: Հիմա անալիզները վերցրել են բժիշկները, տեսնենք՝ ի՞նչ կպարզեն»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք իր եղբայրը երբևէ չի՞ դժգոհել իր հանդեպ վերաբերմունքից կամ ում կարող էր ձեռնտու լինել նրա առողջական վիճակի վատացումը, Ա. Հակոբյանը պատասխանեց.
«Իհարկե, ոստիկաններին, որոնք սարքել են այս գործը: Արտուշը իր հանդեպ վերաբերմունքից չի դժգոհել, սակայն, եթե մարդու գլխին ուզենան սարքել, նրանք մարդուն ավելի լավ վերաբերմունք ցույց կտան: Ես խղճում եմ մեր ազգին, որ ստիպված է այսպես ապրել: Ինձ բռնեցին դատեցին, ու ես դատարանում էլ ասեցի, որ հրաժարվում եմ իմ ազգությունից, ես հնդիկ եմ, հայ չեմ ու հիմա էլ եմ նույնը կրկնում, որովհետև էս երկում արդարություն ու արդար դատարան չկա, չկա մեկը, որ մտածես, ինքը արդար է ու իրենք կարելի է դիմել արդարության համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Արտուշ Ռուբիկի Հակոբյանին, Դավիթ Սուրենի Գալստյանին , Սամվել Հրաչի Դավթյանին, Արման Ալբերտի Դալլաքյանին, Արթուր Գրիշայի Մանուկյանին, Քյարամ Թոռնիկի Ամոյանին 2011թվականի մայիսի սկզբին անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու գործով:
Նախորդող հրապարակում՝ «Բանդայի» գործով դատը չի կայացել.Քյարամ Ամոյանը իրեն վատ է զգացել
«Բանդայի» գործ. Դատավորը մերժել է բացարկի միջնորդությունը
«Բանդայի գործով» մեղադրյալ Դ.Գալստյանի մոտ առողջական խնդիրներ կան