03/03/2014 16:29
Կարեն Մկրտչյանին մարմնական վնասվածք հասցնելու առթիվ քրգործ չի հարուցվել
Դերասան Կարեն Մկրտչյանին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 Հոդվածի 1-ին Մասի 4 Կետի հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նշենք, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35 Հոդվածի 1-ին Մասի 4 Կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է դիմողի բողոքը:
Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերի 26-ի գիշերը դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել, ինչի հետևանքով հայտնվել է անվասայլակին:
Նա բուժման կուրսեր էր անցնում տանը, սակայն օր օրի նրա վիճակը վատանում է: Դերասանի բուժումը հնարավոր է անցկացնել Գերմանիայում կամ Իսրայելում. բուժման համար անհրաժեշտ է 80 հազար եվրո, որը Կարենը չունի:
Facebook սոցցանցում արդեն ստեղծվել է «Օգնենք Կարեն Մկրտչյանին» խումբ, այստեղ քաղաքացիներին կոչ է արվում փող փոխանցել դերասանի համար ստեղծված հատուկ հաշվեհամարներին UNIBANK AMD 24100265048901, USD 24100265048902, EURO 24100265048903:
Նախորդող հրապարակում՝ Սիրված դերասան Կարեն Մկրտչյանին մեր օգնությունն է պետք. ՇՏԱՊ