08/08/2014 16:34
«Մեր իշխանությունները պետք է ԵԱՀԿ-ից պահանջեն ՌԴ-ին հեռացնել»
ԼՂ հարցը երբեք արդարացի լուծում չի ստանա, քանի դեռ Ռուսաստանը Մինսկի խմբում որոշիչ մասնակցություն ունի: Այս մասին այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ասաց «Նոյեմբերի 5-ի գործով» մեղադրյալ Շանթ Հարությունյանը:
«Վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանմագծում լարվածությունն անհրաժեշտ է դարձնում ոչ միայն ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքները, այլև համանախագահների կազմում որոշակի գործողություն իրականացնել: Ղարաբաղը Ադրբեջանին է հանձնվել Ռուսաստանի կողմից 1921թ.-ին ռուս-թուրքական պայմանագրով, որը գործում է մինչ օրս, և Ռուսաստանը համանախագահ երկրներից միակն է, ով Թուրքիայի առաջ պարտավորություն ունի ԼՂ հարցը լուծել հօգուտ Ադրբեջանի:
1956 թ., ապա նաև 2011 թ. նշվել է պայմանագրի 90-ամյակը Մեդվեդևի ու Էրդողանի կողմից՝ դրանով իսկ հաստատելով իրենց հավատարմությունը պայմանագրին և քանի դեռ ՌԴ-ն չի հրաժարվել այդ պայմանգրից, նա իրավունք չունի հանդես գալու իբրև հաշտարար և չեզոք կողմ: Ադրբեջանը հանդես է գալիս ռուս-թուրքական պայմանագրով ստանձնած պարտավորություններով: ՀՀ իշխանությունները սա շատ լավ հասկանում են, սակայն լռում են, քանի որ ՌԴ դրածոներն են»,-ասաց նա:
Շ. Հարությունյանը նաև ասաց, որ մեր իշխանությունները պետք է ԵԱՀԿ-ից պահանջեն, որպեսզի Ռուսաստանը՝ որպես կողմնակալ երկիր, հեռանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից:
Նախորդող հրապարակում՝ Դատավորը սանկցիա կիրառեց Շանթ Հարությունյանի նկատմամբ
«Միգուցե Օսիպյանը ինձ շանտաժ է արել, որ հետո ինձ բռնեն, տանեն, սպանեն»
Շանթ Հարությունյանի գործով ոստիկանների աչքերը մրմռացել ու արցունքոտվել են