16/08/2014 12:44
«Տանկային բիաթլոն-2014». ՀՀ ԶՈւ տանկիստները զբաղեցրեցին երկրորդ տեղը
Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում, ավարտվեց «Տանկային բիաթլոն-2014»-ի եզրափակիչ փուլը:
ՀՀ ԶՈւ տանկիստների երեք անձնակազմերը ցույց տվեցին գերազանց արդյունք և վերջնական հաշվարկով մեր տանկիստները «Տանկային բիաթլոն-2014»-ում զբաղեցրեցին երկրորդ տեղը` առաջ անցնելով օրինակ Չինաստանի բանակի տանկիստներից ու զիջելով միայն Ռուսաստանին:
«Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներին մասնակցում էր Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմ:
Նախորդող հրապարակում` Այսօր «Տանկային բիաթլոն-2014»-ի եզրափակիչ փուլն է. Մեր թիմը դեռևս 4-րդն է