10/10/2014 14:27
Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է: Նա գտնվում է Ժնևի կլինիկաներից մեկում՝ ինֆեկցիայի պատճառով:
Այս մասին TASS լրատվականին է փոխանցել համերգների կազմակերպմամբ զբաղվող «Opus One» ընկերութունը:
«Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է կանխարգելիչ նպատակներով, նրա մոտ վարակի է հայտնաբերվել, որը ստացել էր վերջին օրերի ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հոսպիտալ տեղափոխվելու պատճառով հետաձգվել է 90-ամյա երգչի՝ Ժնևում նախատեսված համերգը:
Այս պահին ընկերությունը և երգիչը հարմար օր են որոշում համերգը տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ շանսոնյեն շրջագայում է ամբողջ աշխարհով մեկ և նրա հոբելյանական մենահամերգներից միակը կայացել է հոկտեմբերի 3-ին՝ Մոսկվայում: