31/01/2014 13:48
Շումախերը բացել է աչքերը
Աշխարհահռչակ մրցարշավորդ Միխայել Շումախերն այսօր բացել է աչքերը: Այս մասին գրում է IOL Mototing պարբերականը՝ նշելով, որ Շումիի վիճակը զգալիորեն լավացել է:
Ավելի վաղ նշվել էր, որ բժիշկները փորձելու են դուրս բերել նրան արհեստական կոմայի վիճակից՝ նվազեցնելով տրվող դեղորայքի չափաբաժինը:
Չնայած սրան, բժիշկները դժվարանում են դեռևս որևէ հստակ կանխատեսում անել մրցարշավորդի հետագա առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք, որ Շումախերը վնասվածք է ստացել նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին՝ Ալպերում, դահուկներով սահելիս նա ընկել է ու վնասել գլուխը: Այդ օրվանից մինչ այսօր Շումախերը չէր եկել գիտակցության ու արհեստական կոմայի վիճակում էր:
Նախորդող հրապարակում՝ Շումախերին կփորձեն դուրս բերել կոմայից