17/03/2014 15:14
Կարեն Մկրտչյանը այս գիշեր մեկնել է Գերմանիա
Դերասան Կարեն Մկրտչյանը այս գիշեր մեկնել է Գերմանիա: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է «Օգնենք Կարեն Մկրտչյանին» Facebook-յան էջից:
«Սա Կարենի ցանկությունն է:
Այսօրվանից դադարեցվում են բոլոր փողոցային դրամահավաքները: Եթե հանկարծ փողոցում նկատեք նման բան, ապա ոչ մի դեպքում գումար չտաք: Քանի որ արդեն կան բազմաթիվ միջոցառումներ, որտեղ դրված են լինելու արկղեր հանգանակության համար: Մարտի 19,20,21 կինո Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունենալու Կարենի ֆիլմի պրեմիերան, մուտքը անվճար է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ անվճար: Մարտի 22-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա DJ-ների համերգ, այնտեղ նույնպես դրված կլինի հանգանակության արկղ: Մարտի 30-ին Դինելի և Պաուզա Անոի համերգը, տոմսի արժեքը 2000 դրամ: Եվ միայն այսօր Փեթակ առևտրի կենտրոնի 122 տաղավարի մոտ մինչև ժամը 18:00 դրված է լինելու թափանցիկ արկղ:
Եթե հանկարծ քաղաքում նկատեք դրամահավաք կատարողների ապա շատ շտապ տեղեկացրեք ինձ կամ Կարենի ընկերներից որևէ մեկին:
Միայն Viva Cell-ի բաժանորդները կարող են ուղարկել SER բառը 7733 կարճ համարին: Արժեքը 500 դրամ»,-տեղեկանում ենք Facebook-յան էջից: