25/06/2014 15:14
Ստեփանակերտի օդանավակայանը փաստացի գործում է (Տեսանյութ)
Օրերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ հարևան Ադրբեջանում:
Վարուժան Պետրոսյան անունով YouTube-ի օգտատերն իր էջում տեղադրեց մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է փոքրիկ երկտեղանոց օդանավը թռիչք կատարում Ստեփանակերտի օդանավակայանից:
Այս թռիչքները կատարվում են զբոսաշրջային նպատակով: Երկտեղանոց թռիչքները հիմնականում տեղի են ունենում Արցախի հանրահայտ մշակութային կոթողների ու վայրերի վրայով:
Տեսանյութի հետ կապված, Ադրբեջանում արդեն աղմուկ են բարձրացրել: Հարևան երկրում շատերը նշում են, որ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն փաստացի գործում է:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին խոսվում է դեռ 2011թ.-ից: Օդանավակայանի գործարկման հետ կապված ամեն նորություն հիստերիա է առաջացնում Ադրբեջանում: Հարևան երկրից անգամ սպառնում էին, որ Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ինքնաթիռները պայթեցվելու են ադրբեջանական զինուժի կողմից: